Ինչո՞ւ էիք շուրջ 3 տարի հասարակութիւնից թաքցնում բանակցային գործընթացները

Ես արդէն ասացի, որ երբ այդ տեսանիւթը պատրաստւում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամէն ինչ ասւած է․ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ագնեսա Խամոյեանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնեանը։

Պատգամաւորը հարցրել էր․ «Պարո՛ն Սիմոնեան, Դուք այստեղ յայտարարում էք, որ հանրութիւնը յոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելոյթներից։ Դուք նման մի ելոյթ ունեցաք Ռուսաստանում՝ յայտնուելով դիւանագիտական սկանդալի կիզակէտում։ Անմիջապէս արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնը՝ Ձեզ մեղադրելով երևակայութեանը զարկ տալու մէջ։ Կարո՞ղ էք պարզաբանել, ի վերջոյ, թէ ինչ ասել է՝ Լաւրովեան պլան, ինչի՞ մասին է խօսքը»։

https://youtu.be/jeUIUlVzI58

Leave a Comment

You must be logged in to post a comment.