«Իմ քայլը» աններելի յանցանք է գործել ողջ հայ ժողովրդի նկատմամբ․ ՀԱԿ-ի յայտարարութիւնը
2065
0
ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցութեան յայտարարութիւնը ցոյց է տալիս, որ գործող իշխանութիւնը դեռևս չի հասկացել , թէ ինչպիսի ահաւոր փորձանք է բերել Արցախի և Հայաստանի գլխին՝ աններելի յանցանք գործելով ողջ հայ ժողովրդի նկատմամբ։
Յայտարարութիւնը միաժամանակ ակնյայտ է դարձնում, որ իշխանությունը կտրականապէս մերժում է Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի յաղթահարման սահմանադրական ճանապարհը և, փաստօրէն, որդեգրել է առճակատումը խորացնելու դիրքորոշում։ Սա ոչ այլ ինչ է, եթէ ոչ` իբրև–թէ իր իսկ դաւանած սկզբունքների՝ ժողովրդավարութեան և պառլամենտարիզմի կոպիտ ոտնահարում։
Հայ Ազգային Կոնգրես