Թուրքիան փորձում է շարունակել երիտթուրքերի սկսած ցեղասպանութեան քաղաքականութիւնը հայ ժողովրդի դէմ. Ռուբէն Սաֆրաստեան

«ՀԱՊԿ-ը ռազմաքազաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, և եթէ մենք դիմենք, մեզ կը պաշտպանի, բայց մենք չենք դիմել» Ռուբէն Սաֆրաստեան

«Հորիզոն»-ի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշեանը, գտնուելով հայրենիքում,  բովանդակալից հարցազրոյց է ունեցել Հայաստանի գիտութիւնների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, արևելագէտ-թուրքագէտ, պատմաբան Ռուբէն Սաֆրաստեանի հետ։ Հարցազրոյցն ամբողջապէս նարկայացնում ենք ստորև։

– Պարո՛ն Սաֆրաստեան, ներկայում Արցախեան հակամարտութեան մեջ Անգարայի ուղղակի մասնակցութիւնը բոլորովին նոր կացութիւն է ստեղծել Հարաւային Կովկասի ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակում։ Որո՞նք էին Անգարայի դրդապարճառներն՝ այս քային դիմելու համար։

– Կարծում եմ՝ Անգարայի դրդապատճառները հասկանալու համար դրանք պէտք է մի քանի հարթութեան վրայ ուսումնասիրենք․ առաջինը՝ մեծ ստրատեգիան է (grand strategy), որը պանթուրքիստական գաղափարների իրականացումն է։ Ես համոզուած եմ, որ Էրտողանը և ղեկավարների իր այդ խումբը լուծում են նաև պանթուրքիստական խնդիրներ և նպատակներ ունեն Արցախն Ադրբեջանին միացնելով ու Ադրբեջանը թուրքացնելով, իրենց համար նախապայմաններ ստեղծելով՝ մի կողմից գնալ դէպի Հիւսիսային Կովկաս՝  այնտեղի թրքալեզու ժողովուրդների մօտ սկսեն պանթուրքիզմը՝ արդէն անմիջականօրէն քարոզել, միւս կողմից՝ Կասպից ծովի վրայով  դուրս գան Կենտրոնական Ասիա և Վոլգայի շրջանները, այսինքն՝ այն շրջանները, որտեղ գտնւում են  Կենտրոնական Ասիայի թուրքալեզու ժողովուրդները, երկրները (բացի Տաջիկստանից) օրինակ՝ թաթարները, բաշկիրները և Ռուսաստանում բնակուող թուրքալեզու այլ ժողովուրդները։ Այսինքն՝ սա, կարծում եմ, պանթուրքիստական այդ մեծ նպատակների իրականացման առաջին փուլն է։

 

Երկրորդը, կարծում եմ, կազմակերպելով, ղեկավարելով և մասնակցելով այս ագրեսիվ պատերազմին՝ Էրտողանեան Թուրքիան  փորձում է շարունակել Աբդուլ  Համիդի ու երիտթուրքերի սկսած քաղաքականութիւնը, ցեղասպանութեան քաղաքականութիւնը  հայ ժողովրդի դէմ։ Այն, ինչ տեսնում ենք և ինչը կարելի է սպասել, ըստ էութեան, ցեղասպանութեան  շարունակութիւն պէտք է լինի։ Փաստօրէն, Էրտողանն իր վրայ է վերցրել՝ Աբդուլ Համիդից սկսած՝ երիտթուրքերից, Մուստաֆա Քեմալից, Աթաթուրքով շարունակուած՝ հայոց ցեղասպանութեան վերջին փուլն իրագործելու իրենց խնդիրը։ Ի հարկէ, կարծում եմ, նրանք համոզուած են՝ դեռևս չեն կարող Հայաստանի վերջը  տալ։ Բայց, Արցախի հետ կապուած՝ կարծում եմ՝ նրանք ուզում են ոչ միայն գրաւել այն, այլև  հնարաւորինս, այնտեղ իրականացնել հայ ժողովրդի կոտորած։


– Այսինքն՝ ուղղակի հայասպանութիւնն ու հայաթափումը  ցանկանում են շարունակել
․․․

– Այո՛, ուզում են շարունակել։ Եվ երրորդ նպատակը՝ Ադրբեջանը թուրքացնելն է և  Թուրքիային միացնելը։ Հիմա մենք տեսնում ենք, որ շատ արագ տեմպերով Ադրբեջանը կորցնում է իր ինքնուրոյնութիւնը  և դառնում Թուրքիայի խամաճիկ պետութիւն։ Ադրբեջանում գտնւում են Թուրքիայի յատուկ ծառայութիւնները, սպաները․  Տեսնում ենք՝ ինչպէս է Ալիևը ենթարկւում Թուրքիայից եկող հրամաններին և այլն․․․  Թուրքիան նաև օգտագործում  է Արցախեան այս ագրեսիվ պատերազմի պատրուակը՝ Ադրբեջանը լրիւ իր ազդեցութեան  ոլորտ դարձնելու համար։ Պատահական չէ, որ հենց Թուրքիայում շրջանառութեան մէջ մտցուեց հետևեալ կարգախօսը․ «Երկու պետութիւն՝ մէկ բանակ», այսինքն՝ բանակից պէտք է սկսի դա։ Այնպէս որ, դրանք են նպատակները։

Իսկ եթէ նայենք աշխարհաքաղաքական,  աշխարհառազմավարական  տեսակէտից, այսինքն՝ մեծ քաղաքականութեան տեսակէտից, ապա պէտք է ասել՝ Թուրքիան  հիմա լուծում  է հետևալ խնդիրը․ այստեղ՝ Հարաւային Կովկասում դիրքեր և ազդեցութեան ոլորտներ ստանալ ու հնարաւորինս թուլացնել, գուցէ և, եթե հնարաւոր լինի, այստեղից դուրս մղել Ռուսաստանին։ Սա էլ արդէն Թուրքիայի աշխարհաքաղաքական հաշուարկներն են, այնպէս որ՝ Թուրքիան իր առջև բանական մեծ թուով խնդիրներ  է՝ այս ագրեսիվ պատերազմը նախաձեռնելով ու ղեկավարելով, հետևաբար՝ սպասել, որ Թուրքիան ետ կը կանգնի, դա, կարծում եմ, իմաստ չունի, որովհետև նրանք շատ մեծ խաղադրոյքներ են այստեղ դրել։

– Թուրքիայի աշխարհաքաղաքական և ռազմավարական  մարտավարութիւնն  ինչպէ՞ս կ
ը վերլուծէք՝ սկսած նախ Սիրիայի, ապա Լիպիայի հակամարտութիւնում, ինչո՞ւ ոչ, նաև Կիպրոսի ճակատում է շարունակում իր թշնամական կեցուածքը և մինչև այսօր էլ Հիւսիային Սիրիայում է։

– Այս ամէնին պետք է աւելացնեմ նաև Հիւսիային Իրաքը, որովհետև այնտեղ նրանք  ունեն իրենց ռազմաբազաները, այսինքն՝ երբ ցանկանում են, մտնում-դուրս են գալիս։ Այս ամէնը մի ծրագրի մաս  է կազմում։ Պատահական չէ, որ Թուրքիան այս կերպ տարբեր ուղղութիւններ է  փորձում իր ծաւալապաշտական քաղաքականութեան մէջ մտնել ու  իրականացնել։ Կարծում եմ՝ որոշակի ընդհանուր գաղափար կամ նոյնիսկ ծրագիր կայ Էրտողանի գլխում, որը հետևեալն է՝ «ազգային ուխտ»-ի իրականացումն է։ «Ազգային ուխտ»-ի գաղափարը դեռևս Աթաթուրքն է առաջ քաշել, և օսմանեան վերջին խորհրդարանը 1920 թուականի յունուարի վերջին  դա հաստատել է՝ յունուարի վերջին, փետրուարին․ աշխարհին սա յայտնի է դարձել։

Այն, ինչ այսօր անում է Թուրքիան, ըստ էութեան, «ազգային ուխտ»-ի քարտէսների այն հատուածների վերամիացում է Թուրքիային, ինչը չյաջողուեց Աթաթուրքին։ Օրինակ՝ Հիւսիսային Սիրիան․ Էրտողանը դրա մասին բացէ ի բաց խօսում և ասում է․ «մենք պէտք է աւարտին հասցնենք այն գործը, որը սկսել է Աթաթուրքը, որը մեզ չյաջողուեց  դա իրականացնել Լոզանում։ Լոզանը, փաստօրէն, դաւաճանութիւն էր մեր շահերի նկատմամբ»։ Լոզանում հաստատուեց Թուրքիայի վերջին այն սահմանը, որը հիմա կայ, բացի Ալեքսանդրէթի սանճաքից՝ Իսկենդերունի շրջանից, որն Աթաթուրքը կարողացաւ իր մահից առաջ  այդ գործընթացը սկսել, և այդ գործընթացն աւարուեց Սիրիայի տարածքը միացուեց Թուրքիային․ դա ևս  «ազգային ուխտ»-ի մասն է կազմում։ Այնպէս որ՝ ես կարծում եմ՝ այստեղ մենք գործ ունենք Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութեան հետ։

 

Իսկ Թուրքիայի ծաւալապաշտական քաղաքականութիւնը կասեցնելու հարցում ինչպիսի՞ն է Ոուսաստանի դիրքորոշումը։

– Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու համար պէտք է վերլուծենք Ռուսաստանի շահերը և ինչպէս է  այդ երկիրը ձևակերպում այդ շահերը։ Եթէ մենք  փորձում ենք  հասկանալ  Ռուսաստանի դիրքրորոշումն այս Արցախեան ագրեսիվ պատերազմում, ապա Ռուսաստանն այստեղ բաւական զգուշօրէն է մօտենում։ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, մենք ՀԱՊԿ-ի մաս ենք կազմում։ ՀԱՊԿ-ը ռազմաքազաքական դաշինք է, որտեղ հիմնական դերը Ռուսաստանն է խաղում, և եթէ մենք դիմենք, մեզ կը պաշտպանի, բայց մենք չենք դիմել։ Մենք Ռուասատանին էլ չենք դիմել, որ մեզ պաշտպանի, և Ռուսաստանը փոձում է իր դերի մէջ մնալ որպէս Մինսկի խմբի համանախագահ, որպէս միջնորդ։ Սա է Ռուսաստանի ներկայիս դիւանագիտութեան առանձնայատկութիւնը։

Ռուաստանը  բացայայտ չի կանգնում Հայաստանի կողքին, բայց  ես համոզուած  եմ, նաև ՀՀ ղեկավարները բազմիցս նշել են՝ Ռուսաստանը կատարում է իր բոլոր դաշնակցային պարտաւորութիւնները։  Այժմ  Ռուասատանը փորձում է հանդէս գալ որպէս միջնորդ, որը հաւասար հեռաւորութեան վրայ է երկու կողմերից․ սա դիւանագիտական առումով Ռուսաստանի դիրքորոշումն է։ Բայց, ես համոզուած եմ՝ եթէ  Թուրքիային յաջողուի  (թէև համոզուած եմ՝ չի յաջողուի)  իր ծրագրերն իրականացնել Արցախում, այնուհետև  կը սկսի իրականացնել իր ծրագրերը հիւսիսային  Կովկասում՝ այսինքն՝ Ռուսաստանի տարածքում, և այն ժամանակ Ռուսասատանի դիրքորոշումն աւելի կոշտ կը լինի։

Ռուսաստանի դիրքորոշման որոշ կոշտացում ես նկատել եմ՝ կապուած այն հանգամանքի հետ, որ Կասպից ծովում շատ անսպասելի կերպով ռուսական նաւատորմը սկսեց զօրավարժութիւններ և դրանց ընթացքում, ինչպէս յայտարարուեց Ռուսաստանի կողմից, օգտագործւում են իրական փամփուշտներ, այսինքն՝ ոչ թէ ուսումնական կրակոցներ են լինում,  այլ կիրառւում են իրական փամփուշտներ։ Կարծում եմ՝ սա որոշակի առումով զսպող դեր պէտք է խաղայ, որովհետև ծովից Պաքուն լրիւ բաց է, իսկ ռուսական նաւատորմը որը կայ, ի հարկէ, փոքր է, շատ մեծ չէ, բայց այնպիսի զէնքեր ունեն, որ շատ հանգիստ կարող է տարբեր խնդիրներ լուծել։

Յիշեցնեմ, որ հենց Կասպից ծովի նաւերից  Ռուսաստանն առաջին անգամ հարուածներ հասցրեց «Իսլամական պետութեան»  կենտրոններին՝ Սիրիայում։ Այսինքն՝ Կասպից ծովի նաւերից հրթիռներով հարուածեցին Սիրիայի այն տարածքին, որը գտնւում է «Իսլամական պետութեան» հսկողութեան տակ։ Սա պէտք է զսպող դեր խաղայ, ցոյց տայ, որ Ռուսաստանն արդէն  անհանգստանում է։  Այնպէս որ, եթէ ընդհանրացնեմ, Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական դաշնակիցն է, Հայաստանի ղեկավարութիւնը  բազմիցս յայտարարել  է, որ շատ սերտ քննարկումների մէջ է  Ռուաստանի ղեկավարութեան հետ,  գոհ է Ռուսաստանի դիրքորոշումից, բայց դիւանագիտական առումով Ռուսաստանը փորձում է հնարաւորինս Մինսկի խմբի շրջանակում մնալ, դուրս չգալ։

Մեր զրոյցի մի հանգամանք էլ նշեմ․ ես համոզված եմ՝ եթէ Հայաստանը պաշտօնապէս դիմի Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ին, դա կը լինի այն դէպքում, եթէ ուղղակի յարձակում լինի Հայաստանի տարածքի վրայ՝ ադրբեջանաթուրքական այդ տանդեմի կողմից։ Այս դէպքում, Ռուսաստանը կը միջամտի և կ՚օգնի։

Հարցազրոյցը վարեց՝ Վահագն Գարագաշեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.