«Զանգեզուրի միջանցքը» ՆԱԹՕ-ի ներկայութեան հարթակ է եւ սպառնալիք երկրների ազգային անվտանգութեանը
Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ խնդիրները պէտք է լուծուեն երկխօսութեան միջոցով. սա է Իրանի Իսլամական Հանրապետութեան դիրքորոշումը: Այս մասին յայտարարել է երկրի նախագահ Իպրահիմ Ռայիսին՝ Թեհրանում Հայաստանի Ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեանի հետ հանդիպման ժամանակ, գրում է ԻՌՆԱ-ն:
Մինչդեռ Ատրպէյճանի նախագահը Իլհամ Ալիեւի յատուկ յանձնարարութիւններով դեսպան Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ Ռայիսին նշել է, որ որեւէ պատրուակով տարածաշրջանում օտար պետութիւնների համար պլացդարմ ստեղծելը չի համապատասխանում տարածաշրջանի որեւէ երկրի շահերին։
Իրանի՝ քաղաքական հարցերով փոխնախագահը յաւելել է, որ Ռայիսին հայ եւ ատրպէյճանցի պաշտօնեաների հետ երկու առանձին հանդիպումների ժամանակ ընդգծել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am) հանդիսանում է տարածաշրջանում ՆԱԹՕ-ի ներկայութեան հարթակ եւ սպառնալիք երկրների ազգային անվտանգութեանը, որին Իսլամական Հանրապետութիւնը կտրականապէս դէմ է»:
Comments are closed.