Երեք ընդդիմադիր կուսակցութիւնների համատեղ հաղորդագրութիւնը
2014
0
Յունիսի 24-ին տեղի է ունեցել «Բարգաւաճ Հայաստան», «Հայրենիք» կուսակցութիւնների նախագահների եւ ՀՅ Դաշնակցութիւն կուսակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցչի հանդիպումը, որի ընթացքում քննարկուել են Հայաստանի Հանրապետութիւնում ստեղծուած ներքաղաքական իրավիճակը, երկրում սահմանադրական կարգի վերականգնման ուղիները։
Պայմանավորվածութիւն է ձեռք բերուել ստեղծել երեք կուսակցութիւնների ներկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ, որը, լայն համախմբում ապահովելու նպատակով, կը մշակի համատեղ գործողութիւնների ծրագիր և ճանապարհային քարտէս, կը համադրի ձեռնարկուող քայլերը։
Հանրութեանը պարբերաբար տեղեկատուութիւն կը տրամադրուի համատեղ աշխատանքային խմբի ընդունած որոշումների վերաբերեալ։