«Դիմադրութիւն» շարժման պայքարը սեպտեմբերից նոր շունչ ու ոգի է ստանալու․ Իշխան Սաղաթելեան

Երկրում կա խորհրդարանական ճգնաժամ, քաղաքական ճգնաժամ, և եթէ հերթական ապօրինի ու հակասահմանադրական ճանապարհով փորձեն ընդդիմութեանը զրկել մանդատներից, երկրում կը լինի նաև լիարժէք սահմանադրական ճգնաժամ․ «Երկիր Մեդիա»-ին յայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը՝ ընդգծելով նաև, որ ընդդիմութեան հետ շանտաժի լեզուով չեն կարող խօսել, իրենք ուսանող չեն, որ բացակայութիւնների պատճառով կարողանան հեռացնել։

«Եթէ ընդդիմութիւնը սեպտեմբերին գնայ խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով: Այս հարցում դիրքորոշման փոփոխութիւն չկայ»,-ասաց նա։

Ըստ Սաղաթելեանի՝ իշխանական պատգամաւորների օրակարգն ընդհանրապէս չի սպասարկում հայ ժողովրդի շահը, իսկ ընդդիմութեան բոլոր նախաձեռնութիւնները բոյկոտուել են։

Նա խորհրդարանական աշխատանքների բոյկոտն արդարացուած է համարում․ շարժման շնորհիւ է, որ Արցախի հարցում իշխանութեան հռետորաբանութիւնը փոխուել է, բայց սա դեռ ձեռքբերում չէ: Ներկայումս «Դիմադրութիւն» շարժումը կազմակերպական աշխատանքների փուլում է, իսկ սեպտեմբերից պայքարը նոր շունչ ու ոգի է ստանալու։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Leave a Comment

You must be logged in to post a comment.