Գործարկուել է Ատրպէյճանում պահուող հայ գերիների վերաբերեալ երկլեզու տեղեկատուական կայք

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակը, Պաքուում սպասուող հայ գերիների ձեւական դատավարական գործընթացի մեկնարկին ընդառաջ՝ www.freearmenianhostages.net եւ www.freearmenianhostages.am հասցէներով գործարկել է տեղեկատուական կայք՝ նպատակ ունենալով հայերէն եւ անգլերէն լեզուներով բարձրացնել իրազեկուածութիւնն Ատրպէյճանում պահուող հայ գերիների՝ այդ թուում Արցախի Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան դէմ իրականացուող շինծու դատաիրաւական գործընթացների վերաբերեալ։

Այս կայքը կարող է օգտակար լինել Ատրպէյճանում անօրինական պահուող հայ գերիների իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող ինչպէս հայկական, այնպէս էլ օտար կազմակերպութիւնների համար՝ իբրեւ տեղեկատուական շտեմարան։

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների միջազգային ցանցը տարբեր ուղղութիւններով շարունակում է աշխատանքը՝ Պաքուում սպասուող դատական գործընթացի հանդէպ միջազգային ուշադրութեան առարկայացման եւ պահուող անձանց տունդարձի աշխատանքներին նպաստելու համար։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ

13 Յունուար 2025 թ․

Comments are closed.