Գանատայի արտգործնախարար Մելանի Ժոլին հանդիպել է ՀՅԴ Հայ դատի յանձնախմբի հետ

Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին խորհրդարանականներ Ճին Եիփի և Հան Տոնկի ուղեկցութեամբ օգոստոսի 11-ին այցելել է Թորոնթոյի հայ կեդրոն, ծանօթացել հայ համայնքի առօրեայ կեանքին և հոգևոր-կրթական կառոյցների գործունէութեանը։ Մելանի Ժոլիի՝ արտգործնախարարի պաշտօնում սա առաջին այցելութիւնն էր հայ համայնքին։

Թորոնթոյի հայ կեդրոնում տեղի է ունեցել նաև առանձնազրոյց Գանատայի արտաքին գործերի նախարարի և ՀՅԴ Հայ դատի տեղական ու շրջանային յանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպման ընթացքում ծաւալուն անդրադարձ է կատարուել Ղարաբաղյան հակամարտութեան ներկայ հանգրուանին վերաբերող հիմնահարցերին, Հայաստանում Գանատայի դեսպանութեան հիմնդրութեան աշխատանքներին, Հայաստանի զարգացման գործում գանատական օժանդակութեանը, ինչպէս նաև Թորոնթոյի ընդհանուր շրջանում հայ համայնքի գործունէութեանը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.