Արթուր Մարտիրոսեան. «Ադրբեջանի վերջակէտը լինելու է Հայաստանում ադրբեջանցիների բնակեցումը»
«2020 թուականի դեկտեմբերից արդէն պարզ էր, թէ դէպի ուր է գնալու եւ ինչ է պահանջելու Ալիեւը, եւ շատ տարօրինակ է, որ 4 տարի է՝ Ալիեւը խօսում է «Արեւմտեան Ադրբեջանի» մասին, բայց ՀՀ իշխանութիւնները կարծես անտեսում են, ասում են՝ այդպիսի խնդիր չկայ, եթէ իրենք խօսեն այդ մասին, մենք էլ կասենք, որ հայերը պէտք է վերադառնան Ադրբեջան»: Այս մասին News.am-ի հետ զրոյցում նշել է բանակցային գործի մասնագէտ Արթուր Մարտիրոսեանը:
«Իրենք կասեն՝ հայերը թող վերադառնան, բայց հայ կը լինի՞ վերադարձող: Իսկ ադրբեջանցիներ կը լինեն, որոնց ինքը կ՚ուղարկի, գումարները կը տայ: Ալիեւին հիմա պէտք է, որ այս իշխանութիւնները վերջակէտը դնեն, իսկ վերջակէտը իրենք այդպէս են պատկերացնում, որ ոչ միայն տարածքները, ոչ միայն միջանցքը, այլ, նաեւ, Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցումը: Այդպէս է լինելու վերջակէտը: Իրենք շատ լաւ հասկանում են, որ եթէ դա տեղի ունեցաւ, երկու սերունդ յետոյ մենք նորից ունենալու ենք փոքրամասնութիւն, յետոյ հաւասար մասեր, յետոյ ադրբեջանցիները մասնակցելու են մեր քաղաքական պրոցեսներին: Ինքը դրանից չի հրաժարւում, իսկ մեր բանակցողները մեզ փաստօրէն խաբում են:
Ամէն անգամ ասում են՝ մօտ է խաղաղութեան պայմանագիրը, պէտք է ստորագրենք, մնացել են փոքր տարաձայնութիւններ: Բայց դուք փոքր տարաձայնութիւն էք համարո՞ւմ, որ դուք պէտք է ընդունէք «Արեւմտեան Ադրբեջան» օրակարգը»,- ասել է նա:
Comments are closed.