Աշխարհը տեսնում է, որ այս իշխանութիւնը վստահելի չէ
«5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Օրագիր» հաղորդման հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:
Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարուել Թուրքիայի ազգային տօնի առիթով Պելճիքայում կազմակերպուած ընդունելութեան ժամանակ ՀՀ դեսպանի հասցէին Ատրպէյճանի դեսպանի կողմից հնչեցրած սպառնալիքին, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը ՀՀ իշխանութեան արտաքին քաղաքականութեան օրակարգում առաջնահերթութիւն չհամարելու Արարատ Միրզոյեանի յայտարարութեանը, Փաշինեան – Ալիեւ յարաբերութիւնների նկատելի ջերմացմանը, ԱՄՆ նախագահական ընտրութիւնների արդիւնքների հետ կապուած՝ Հայ դատի Ամերիկայի յանձնախմբի որդեգրած մօտեցումներին եւ այլ հարցերի:
Ստորեւ ներկայացնում ենք մէջբերումներ Կիրօ Մանոյեանի դիտարկումներից.
– Ատրպէյճանի դեսպանի սպառնալիքը վկայում է Ատրպէյճանի թշնամական վերաբերմունքի մասին:
– Մեր ԱԳՆ-ն անկազմակերպ վիճակում է, Ատրպէյճանին համապատասխան արձագանգ չի լինի:
– Արարատ Միրզոյեանի յայտարարութիւնը ուղերձ էր Թուրքիային, որ ինչ ուզում էք, անում ենք:
– Աշխարհը տեսնում է, որ այս իշխանութիւնը վստահելի չէ ու բացի Հայաստանի շահից՝ ծառայում է ուրիշի շահին:
– Ֆրանսայի սենատի բարձրաստիճան պաշտօնեան ՀՀ ԱԺ նախագահին ասել է՝ Դուք փորձում էք Արցախից ազատուել, բայց Արցախը Հայաստանի սիրտն է:
– Մեզ ասում են՝ գիտէք, չէ՞, որ առանց Հայաստանի համաձայնութեան՝ COP29-ը Պաքուում տեղի չէր ունենայ:
– Նոյնիսկ Լեւոն Տէր Պետրոսեանի ժամանակ ինչ-որ պահից յետոյ միմեանց լսում ու չէինք խանգարում:
– Արցախում էթնիկ զտմանը մասնակցել են Շուշիում տեղակայուած թուրքական ուժերը:
– Ամերիկահայ համայնքը քաղաքական ազդեցութիւն ունի, դրա համար երկու թեկնածուներն էլ խօսել են Արցախի հարցից:
– Ով էլ ընտրուի ԱՄՆ նախագահ, Հայ դատի գրասենեակները նրա հետ պէտք է աշխատեն:
– Այս իշխանութիւնն իրեն հանգիստ չի զգայ, եթէ ընտրուի Թրամփը:
– Նոյնիսկ ՀՀ իշխանութիւնն է խոստովանում, որ COP-ից յետոյ Ատրպէյճանը կարող է ռազմական ագրեսիայի դիմել:
Զրոյցի մանրամասները՝ տեսանիւթում.
Comments are closed.