Այս ընթացքը կարող է բերել համընդհանուր աղէտի և անդառնալի կորուստների. ՀՅԴ-ն պահանջում է ԱԺ յատուկ նիստ
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը ներկայացնում է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրաւիրելու մասին ՀՅԴ յայտարարութիւնը.
«Երկիրը կանգնած է դժուարին մարտահրաւէրների առջև: Համավարակը, տնտեսական խորացող ճգնաժամը, ահագնացող սոցիալական հիմնախնդիրները լրջագոյն սպառնալիք են պետութեան ու ժողովրդի, ներքին ու արտաքին անվտանգութեան համար: Կառավարութեան քայլերը կա՛մ անարդիւնաւէտ են, կա՛մ ուշացած, իսկ յաճախ՝ նաև սխալ: Բոլոր ուղղութիւններով առկայ է ճգնաժամ: Այս ընթացքը կարող է յանգեցնել համընդհանուր աղէտի ու անդառնալի կորուստների:
Իբրև առաջնային մանդատ ունեցող քաղաքական մարմին` Ազգային ժողովն անմիջական պատասխանատուութիւն է կրում երկրում ստեղծուած վիճակի համար, ուստի պէտք է այս ծանր պահին զերծ մնայ անօգուտ, ժամանակավրէպ օրակարգերից և զբաղուի երկրի համար թիւ մէկ հարցով։
Հաշուի առնելով ստեղծուած իրավիճակը, փաստելով կառավարութեան ձախողումն ու անկարողութիւնը՝ պահանջում ենք մինչև ներկայիս արտակարգ դրութեան ժամկէտի աւարտը գումարել Ազգային ժողովի յատուկ նիստ`հետևեալ օրակարգով՝
1.քննարկել և ամբողջական գնահատական տալ առկայ իրավիճակին,
2.սկսած թիւ մէկ պատասխանատու վարչապետից՝ պատասխանատուութեան կանչել ձախողած բոլոր պաշտօնատար անձանց,
3.գտնել ճգնաժամից դուրս գալու լուծումներ, որոնք արագ և արդիւնաւէտ ձևով կը կասեցնեն համավարակի տարածումը և կը կանգնեցնեն տնտեսութեան փլուզումը:
Երկրի և ժողովրդի շահը վեր է ամէն ինչից։ Պահի լրջութիւնը պարտադրում է բոլոր ջանքերը նպատակաուղղել աղէտի կանխմանը:
Իշխանութեանը ևս մէկ անգամ կոչ ենք ենք անում սթափուել և առաջնորդուել համազգային շահերով։
Դուք էք իրավիճակի հետագայ վատթարացման միակ մեղաւորն ու պատասխանատուն՝ բոլոր հնարաւոր հետևանքներով:
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ