Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նորընտիր անդամներին

Յունիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նորընտիր անդամներին՝ առաջնորդութեամբ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանի։

Տիար Յակոբ Տէր-Խաչատուրեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի նորընտիր կազմին։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու շնորհաւորանքները բերեց ներկաներին՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ կազմում ընտրուելու կապակցութեամբ։ Նորին Սրբութիւնը նկատեց, որ հայրենիքի համար ծանր ժամանակահատուածում են ստանձնում իրենց պատասխանատու առաքելութիւնը՝ մաղթելով, որ ամենայն նուիրումով ու նախանձախնդրութեամբ լծուեն ծառայութեան ի շահ հայրենիքի և ի խնդիր ազգի արժանապատիւ, լուսաւոր գալիքի կերտման։

Հանդիպմանն անդրադարձ կատարուեց Հայաստանի և Արցախի առջև ծառացած անվտանգային խնդիրներին, մասնաւորապէս կարևորուեց համազգային միասնականութեան անհրաժեշտութիւնը, Հայաստան-Արցախ-սփիւռք գործակցութեան սերտացումը՝ ի նպաստ առկայ մարտահրաւէրների յաղթահարման և հայրենիքի զօրացման։

 

Comments are closed.