Ցեղասպանութիւն Արցախում

Ստեղծուած իրավիճակում ի՞նչ են ուզում Հայաստանի տը-ֆակտօ իշխանութիւնները, Ռուսաստանը եւ Արեւմուտքը.

  1. Հայաստանի Հանրապետութեան տը-ֆակտօ իշխանութիւնների ցուցաբերած անտարբերութիւնից եւ արցախահայութեան դէմ իրականացուող ցեղասպանութեանը լուռ աջակցութիւնից պարզ է դառնում, որ նրանք ցանկանում են վերջնականապէս ազատուել Արցախից եւ արցախցիներից։ Հակառակ պարագայում նրանք կը ձեռնարկէին գոնէ հումանիտար գործողութիւնների ծրագիր եւ կ’օգնէին էւակուացնել կամ տարհանել կանանց ու երեխաներին։ Սակայն ՀՀ տը-ֆակտօ իշխանութիւնները վախենում են, որ այդ դէպքում արցախցիները դուրս կը գան իրենց դէմ՝ հրաժարականի պահանջով։
  2. Ռուսաստանը, ստեղծուած իրավիճակում համապատասխան քայլեր չգործադրելով, ըստ ամենայնի, փորձում է «պատժել» ՀՀ տը-ֆակտօ իշխանութիւններին Արեւմուտքի հետ վերջին շրջանում արդէն ակներեւ դարձած մերձեցման փորձերի համար, սակայն առաջին կէտից պարզ է դառնում, որ Ռուսաստանի էլիտաները, գուցէ չհասկանալով, ոչ թէ պատժում, այլ օգնում է նրանց։ Այսինքն՝ չկայ ընկալում, որ ՀՀ տը-ֆակտօ իշխանութիւններին հայկական շահն առանձնապէս չի էլ հետաքրքրում, որ հնարաւոր լինի դա «խաղարկելով»՝ նրանց վրայ ազդել։
  3. Արեւմուտքը ցանկանում է Ռուսաստանին հանել տարածաշրջանից՝ զրկելով վերջինիս իր ազդեցութեան գօտուց, եւ զսպել Իրանին։ Գնալով ակնյայտ է դառնում, որ այսպէս կոչուած արեւմտեան «խաղաղութեան» ծրագիրը կ’իրականանայ՝ ՀՀ տը-ֆակտօ իշխանութեան քարոզչամեքենայի գործուն ջանքերով եւ բնաւ ոչ առանց ռուսական կողմի մեղաւորութեան։ Հարկ է նաեւ յիշեցնել, որ հաւաքական Արեւմուտքի «պաշտօնական ներկայացուցիչը» տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է եւ «լաւագոյնը», որ սպասւում է Երեւանին ստեղծուած պայմաններում «բաթումիզացիան» է, բայց աւելի հաւանական է՝ աստիճանական լիակատար ոչնչացումը:

Արցախի յանձնման հետեւանքներն իր մաշկի վրայ զգալու է իւրաքանչիւր հայ՝ Երեւանից մինչեւ Լոս Անճելես, ՏՏ ոլորտից մինչեւ գիւղատնտեսութիւն։

«Հայկական Ալիք»

Comments are closed.