Ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում

Ընթանում են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ընդունման նախապատրաստական աշխատանքները։

Ղարաբաղում տեղակայւող ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան ինքնաթիռը վայրէջք է կատարել Հայաստանում։ Տեղեկութիւնը յայտնել են ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնից:

«Իլ-76 ռազմատրանսպորտային աւիացիայի ինքնաթիռը ՝ ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարութեան սպաներով, վայրէջք է կատարել Էրեբունի օդանավակայանում։ Ներկայում ընթանում են 15-րդ խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումների ընդունման նախապատրաստական աշխատանքները», – ասուած է հաղորդագրութեան մէջ:

ՌԴ Պաշտպանութեան նախարարութեան տուեալներով՝ ղարաբաղեան հակամարտութեան գօտում տեղակայւում է ռուսական խաղաղապահ զօրախումբ՝ 1960 զինուորական, 90 զրահամեքենայ, 380 միաւոր աւտոմոբիլային և յատուկ տեխնիկայ: Զօրակազմի հիմքը կը կազմեն Կենտրոնական ռազմական օկրուգի խաղաղապահ 15-րդ մոտոհրաձգային ստորաբաժանումները:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը և Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ յայտարարութիւն են ընդունել ռազմական գործողութիւնների դադարեցման վերաբերեալ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.