«Պայքարը պետք է շարունակուի, մինչև Նիկոլ Փաշինեանի հրաժարականը». Քրիստինէ Վարդանեան
1516
0
ՀՅԴ «Հայաստանի երիտասարդական միութեան» անդամ Քրիստինէ Վարդանեանը, ասում է՝ իրեն ու իր ընկերներին ցուրտը, ոստիկանական ուժերի կուտակումը կամ միւս միջոցները ճնշել չեն կարող։
«Պայքարը պետք է շարունակուի, մինչև Նիկոլ Փաշինեանի հրաժարականը, մինչև Փաշինեանը պոկուի այդ աթոռից ու մեզ մեր հայրենիքում զարգանալու, ստեղծագործելու հնարաւորություն տրուի։ Կարծում եմ՝ այստեղ կանգնած բոլոր քաղաքացիները վճռական են տրամադրուած։ Բոլորի սրտում ցաւ ու կսկիծ կա, բայց հայրենիքն այսօր այնպիսի վիճակում է, որ այլ եկք չկայ․ պէտք է վճռականօրէն շարունակել պայքարը», — «Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց Քրիստինէ Վարդանեանը՝ շեշտելով՝ այս իշխանութեան վարած քաղաքականութիւնն ազգակործան է։
«Մինչև Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան գալն ու մինչև այս աւերիչ պատերազմը մենք ունէինք շատ խնդիրներով, բայց դէպի զարգացում գնացող հայրենիք, իսկ հիմա մենք ոչ թէ կանգնած ենք անդունդի եզրին, այլ գահավիժում ենք անդունդով։ Մենք հասել ենք մի կէտի, որ մեր անվտանգութիւնը կախուած է արտաքին գործօններից։ Ցեղասպանութիւնից յետոյ ես մեր պատմութեան մէջ չեմ յիշում աւելի խեղճ ու անօգնական վիճակ, ինչպիսին հիմա է։ Մենք գլորուել ենք ոչ թէ 10-20, այլ, երևի, 100 տարի ետ․ մենք պիտի հասկանանք, թե այս անդունդից ինչպես կարելի է դուրս գալ։ Առանց Նիկոլի հեռանալու՝ որևէ խնդիր չի կարող լուծուել։ Մարտահրաւէրներ ու խնդիրներ շատ են լինելու, բայց առանց Նիկոլի՝ դրանք յաղթահարելու շանս կայ», — ասաց Քրիստինէ Վարդանեանը։