Ոստիկանները պետք է կանգնեն ժողովրդի կողքին. Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկութեան շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանը հանդէս է եկել տեսաուղերձով.

«Նիկոլ, դու մէկ տարի առաջ Հայաստանում պտտւում էիր հեծանիւով, այ պոպուլիստ, քարոզչութիւն էիր անում, ասում՝ ժողովրդի վարչապետն ես, իսկ այսօր մայրաքաղաքում շրջում ես զօրքով, 3-4 հազար ոստիկաններով, ես քեզ խոստանում եմ՝ մենք քեզ թոյլ չենք տալու Հայաստանում հաստատես դիկտատուրա, դու օր ու արև չես տեսնելու, դու պէտք է հեռանաս իշխանութիւնից, քանի որ քո հեռանալուց հետո մենք կարող ենք փրկել մեր երկիրը»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելեանը նաև Ոստիկանութեան համար կոչով հանդէս եկաւ՝ ասելով, որ ոստիկանները պէտք է կանգնեն ժողովրդի կողքին և չկատարեն վարչապետի հրամանները:

Leave a Comment

You must be logged in to post a comment.