«Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրէական գործեր մի շալակի»․ Իշխան Սաղաթելեան

Մեր անհնազանդութեան ակցիաների թիւը ժամ առ ժամ աւելանում է, աւելանում է նաեւ մարդկանց քանակը՝ ըստ Yerkir.am-ին յայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը Ֆրանսիայում հրապարակում երեկոյեան հաւաքի ժամանակ։

Նա նշեց, որ օրուայ ընթացքում ակցիաներից մէկի ժամանակ քաղաքացիական համազգեստով մի քանի խուժան յարձակուել են մեր քաղաքացիների վրայ՝ ոստիկանները չեն բաւարարել, Նիկոլը յոյսը դրել է դրանց վրայ։

«Այստեղից կոչ եմ անում՝ Նիկո՛լ, առանց այդ էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրէական գործեր մի շալակի, վիճակդ աւելի մի բարդացրու եւ նոր ապօրինութիւնների մի դիմիր։ Մէկ անգամ  ասում եմ՝ այդ խելագարի հրահանգները մի՛ կատարէք, իւրաքանչիւրդ հատ-հատ պատասխան էք տալու»,-յայտարարեց Իշխան Սաղաթելեանը։

Նա նշեց, որ այսօր Երեւանում շուրջ 30 փողոց փակ է եղել։

«Իշխանութիւնը ժողովրդինն է, եւ այս հրապարակում մենք ենք որոշում՝ ո՛ր հրապարակը փակենք, ո՛րը բացենք․ ժողովուրդն է իշխանութիւնը»,-յայտարարեց նա։

Մեր մարզերի արժանապատիւ քաղաքացիները, նշեց Իշխան Սաղաթելեանը, արձագանգելով կոչին այսօր Հայաստանի Հանրապետութեան ամբողջ տարածքում իրականացրին բողոքի եւ անհնազանդութեան ակցիաներ։

Նա նաեւ տեղեկացրեց, որ այսօր Երեւանում բերման են ենթարկւել 250-ից աւելի քաղաքացիներ․ նրանք բոլորն այս պահին ազատ են՝ միացել են հանրահաւքին։

«Այսօր խորհրդանշական մի բան էլ տեղի ունեցաւ․ Երեւանում փողոց փակեցին 44-օրեայ պատերազմին մասնակցած՝ հաշմանդամութիւն ստացած մեր հերոս մարտիկները սայլակներով։ Սա բացառիկ երեւոյթ է»,-ասաց Իշխան Սաղաթելեանն ու մարդիկ ծափերով ողջունեցին այս քայլը։

Իշխան Սաղաթելեանը նշեց նաեւ, որ այսօր այցելել են բուհեր․ ԵՊՀ-ում լսարանները 90 տոկոսով դատարկ էին, եւ այն լսարանները, որ մտնում էին՝ գրուած էր «առանց Նիկոլ Հայաստան», «Զարթնիր, լաօ»։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.