Նախագահ Արմէն Սարգսեանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչներ Արմէն Ռուստամեանի և Արծուիկ Մինասեանի հետ

Քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցութիւնների շրջանակում Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանն այսօր հանդիպել է ՀՅԴ Բիւրոյի անդամ Արմէն Ռուստամեանի և ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արծուիկ Մինասեանի հետ: Այս մասին Yerkir.am-ին յայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծուած ներկայ իրավիճակին, մասնաւորապէս՝ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ատրպէյճանի նախագահների ստորագրած յայտարարութեանն ու դրա դրոյթներին:

Հիմնական պատասխանատու համարելով գործող իշխանություններին՝ ՀՅԴ ներկայացուցիչներն իրենց անհանգստութիւնն ու մտահոգութիւնն են արտայայտել առկայ ռիսկերի վերաբերեալ, ներկայացրել ստեղծուած իրավիճակի յաղթահարման իրենց տեսլականը:

Ընդգծուել է, որ ղարաբաղեան հակամարտութեան՝ որպէս համազգային նշանակութեան հարցի կարգաւորման շուրջ պէտք է լինի համազգային կոնսենսուս։

Նախագահ Սարգսեանը ընդգծել է երկրի կայունութեան պահպանման, հասարակական համերաշխութեան և միասնականութեան կարևորութիւնը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.