Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ․ Յակոբ Տէր-Խաչատուրեան

Քեմալաբոլշեւիկեան փոխհամաձայնեցուած ռազմաքաղաքական համագործակցութեան հետեւանք հանդիսացող՝ Մոսկուայի 1921 թ-ի մարտի 16-ի եւ դրա ածանցեալ՝ Կարսի 1921 թ-ի հոկտեմբերի 13-ի պայմանագրերը հայ ժողովրդի անժամանցելի իրաւունքների կոպիտ ոտնահարումներ են եւ Սեւրի դաշնագրի չէզոքացման փորձ. ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը ՀՀ ԳԱԱ-ում՝ Մոսկուայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամեակին նւիրուած «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովին։

«Կարսի փաստաթղթի վաւերականութեան հարցը արդիական է նաեւ մեր օրերում, քանի որ նրանով է պայմանաւորուած ներկայի հայ-թուրքական սահմանը»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը։

Նրա դիտանկիւնից՝ ակնյայտ իրողութիւն է, որ այդ պայմանագրերը անարդարութեան դրսեւորումներ են հայութեան նկատմամբ, սակայն, ըստ նրա, հիմնախնդիրը ոչ այնքան այդ անարդարութեան վերահաստատումն է, որքան նոր անարդարութիւններից խուսափելու ելքեր փնտրելը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.