Մեզանից իւրաքանչիւրի պարտքն ու պատիւն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը. Ի Սաղաթելեան

Պրիւքսէլում նախօրէին տեղի ունեցած հանդիպումից յետոյ մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էութեան, լուծել իր առջև դրուած բոլոր խնդիրները։ Իսկ Նիկոլը, փաստօրէն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպես կոչուած խաղաղութեան օրակարգրի մասին։

Սիրելի հայրենակիցներ,

արձանագրելով այս ամէնը, մենք պէտք է յստակ գիտակցենք, որ հայկական երկու պետութիւնների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը։ Առաւել քան երբևէ մեր ժառանգութեանը տէր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականութիւնը։

Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանութիւն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցոյց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և որ հայ ազգը տէր է իր հայրենիքին։ Արցախեան առաջին պատերազմը յաղթած հերոսոսների սերունդները դեռևս ապրում են մեր հայրենիքում և պատրաստւում շէնացնել այն։ Մեզանից իւրաքանչիւրի պարտքն ու պատիւն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը։

Ուստի կը հանդիպենք վաղը, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում։

Իշխան Սաղաթելեան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.