Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմնի Յայտարարութիւնը

Ընդդիմութեան քաղաքական գնահատականին իշխանութիւնը հերթական անգամ արձագանգում է ռեպրեսիվ մեթոդներով:

Յատկապէս հիմա, երբ, երկիրը կանգնած է ներքին ու արտաքին լրջագոյն սպառնալիքների առաջ, որոնք արդիւնք են նաև իշխանութիւնների ապաշնորհ կառավարման, առաւել ցայտուն է դառնում մէկ անձի բռնատիրութիւն հաստատելու անթաքոյց ձգտումը:

Եւս մէկ անգամ, պահանջում ենք իշխանութիւններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ: Հակառակ դէպքում, այս ճանապարհն անխուսափելիօրէն տանելու է երկրում ապակայունացման խորացմանը և անդառնալի կորուստների, որի ողջ պատասխանատուությունը կրում է օրուայ իշխանութիւնը:

Հ. Յ. Դաշնակցութեան Հայաստանի Գերագոյն մարմին

Leave a Comment

You must be logged in to post a comment.