«Հպարտ Եմ, Որ Պապս Դաշնակցական Է Եղել, Հպարտ Եմ Երիտասարդ Դաշնակցականներով, Հայաստանի Համար Պայքարողներով». Գաբրելեանով

Այսօր կարող եմ անկեղծօրէն ասել, որ վերջապէս Հայաստանի ընդդիմութիւնը դարձել է լուրջ ուժ. իր թելեկրամեան ալիքում գրել է ռուսաստանահայ մետիամակնաթ, հրատարակիչ Արամ Գաբրելեանովը:

«Վերջապէս նրանք հասկացան, որ իրենց պէտք է հզօր ուժ, որը կը տապալի ազգի դաւաճաններին: Եւ Հայաստանի հրապարակներում հաւաքուած այս բոլոր հրաշալի մարդիկ վերածուել են քաղաքականապէս կազմակերպուած հզօր լեռնային գետի: Ուշադրութիւն մի՛ դարձրէք դաւաճաններին, ջղագարներին ու նվնվացողներին. նրանք միշտ կան եւ կը լինեն:

Հպարտ եմ, որ Զանգեզուրից իմ նախապապը դաշնակցական է եղել: Ես հպարտ եմ երիտասարդ դաշնակցականներով: Ես հպարտ եմ այն հայերով, որոնք, ինչ էլ որ լինի, պայքարում են Հայաստանի վերածննդի համար: Այսպիսով, եկէք` յաղթենք», գրել է նա:

Leave a Comment

You must be logged in to post a comment.