ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Սերժ Սարգսեանի, Արմէն Սարգսեանի եւ Էդմոն Մարուքեանի հետ

Բանակցային հարթակ ձևաւորելու նախաձեռնութեան շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցութեան պատգամաւոր Էդմոն Մարուքեանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսեանի և ՀՀ նախագահ Արմէն Սարգսյանի հետ:

Քննարկուել են ստեղծուած իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդիւնաւորելու և երկխօսութեան ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարաւորութիւնը:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենեակ

Leave a Comment

You must be logged in to post a comment.