ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն մեծ ցաւով գուժում է Շաղիկ Մարուխեանի մահը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը մեծ ցաւով գուժում է նուիրեալ դաշնակցական Շաղիկ Մարուխեանի մահը:

Ընկերուհի Շաղիկը մանկութեան տարիներին ապրել է Լիբանանում, Յունաստանում, ուսանել Փարիզի Սորպոնի համալսարանում, ապա հաստատուել Երևանում:

Հաւատարիմ հօր և Դաշնակցութեան մեծ ընտանիքի որդեգրած ուղեգծին՝ Շաղիկ Մարուխեանը մշտապէս եղել է անկախ Հայաստանի զինուորը: Արցախում, Հայ Օգնութեան Միութեան բարսեիրական ծրագրերում, ՀՅԴ Հայաստանի կազմակերպութեան օրգան «Երկիր» պաշտօնաթերթում (հանդիսացել է թերթի խմբագիրը), տեղական և միջազգային մի շարք կազմակերպութիւններում, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնում, «Հրայր Մարուխեան» հիմնադրամում  իր կատարած աշխատանքներով ու մեծածաւալ ծրագրերով Շաղիկ Մարուխեանը նպաստել է հայոց նորանկախ պետականութեան կայացմանն ու զարգացմանը:

Շաղիկ Մարուխեանի թողած  լուսաւոր և օրինակելի հետագիծը պատմութեանը փոխանցող շարադրանքը դեռ կը ստեղծուի, իսկ նրա պայծառ անունը յաւերժ կը յիշուի սերունդների կողմից:

 ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.