ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ դատի համակարգում իր գործունէութիւնը կը սկսի ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակը

Հաշուի առնելով 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախում ստեղծուած հումանիտար, անվտանգային և բարոյահոգեբանական մարտահրաւէրները՝ ՀՅԴ Բիւրոյի որոշմամբ Հայ դատի համաշխարհային ցանցի կազմում իր գործունէութիւնն է սկսելու ՀՅԴ Հայ դատի Արցախի գրասենեակը։

Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենեակի հիմնադրումը յստակ քաղաքական ուղերձ է առ այն, որ Արցախի ժողովրդի իրաւունքների պաշտպանութիւնը, Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչումը, պատերազմի հետևանքների վերացումն ու Արցախի վերականգնումը շարունակում են լինել ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի գործունէութեան առանցքային խնդիրներն ու քաղաքական առաջնահերթութիւնները։

Արցախում ՀՅԴ Հայ դատի գրասենեակի հիմնադրման և Արցախի Հանրապետութեան օրուայ յոբելեանի առթիւ, սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայ դատի կեդրոնական գրասենեակը նախատեսում է Ստեփանակերտում անցկացնել պաշտօնական ընդունելութիւն, ուր կը ներկայացուեն Ղարաբաղեան հիմնախնդրի ներկայ հանգրուանում ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցի քաղաքական առաջնահերթութիւնները և նորահաստատ գրասենեակի գործունէութեան հիմնական ուղղութիւնները։

Պաշտօնական ընդունելութեան ընթացքում, ի թիւս այլնի նախատեսւում է դեռևս 2019թ․ մեր կողմից հիմնադրուած Արցախի բարեկամների միջազգային ցանցի անդամ հանդիսացող օտարերկրեա բարձրաստիճան քաղաքական գործիչների ուղերձների ցուցադրութիւն։

Պաշտօնական ընդունելութեան անցկացման վայրն է քաղաք Ստեփանակերտ, Ազատամարտիկների 26, «Եւրոպա» հիւրանոցի նախասրահ, սկիզբը՝ ժամը 12։00։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ
31.08․2021
թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.