ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակն ազդարարում է «Վերելք» երիտասարդական ծրագիր երրորդ տարբերակի մեկնարկը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակն ազդարարում է «Վերելք» երիտասարդական ծրագիր երրորդ տարբերակի մեկնարկը, որը նախատեսուած է Արցախից բռնի տեղահանուած երիտասարդների համար։

Ծրագիրն իրակականցնում է ՀՅԴ ԱՄՆ Արեւելեան շրջանի «Հայ Երիտասարդաց Դաշնակցութիւն»ը, Հայ Օգնութեան Միութեան հովանավորութեամբ։

Ծրագիրն ունի երեք փուլ:

Ա.- Մէկ ու կէս ամիս տեւողութեամբ դասընթացների շարք, որը տալու է մասնակից երիտասարդներին բոլոր անհրաժեշտ եւ նախնական հմտութիւնները՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար:

Բ.- Մասնակիցները իրենց ստացած գիտելիքները օգտագործելով՝ կը կատարեն ուսումնասիրութիւններ եւ դրանք կը քննարկեն ժիւրիների հետ։

Գ.- Ա. եւ Բ. փուլերը լաւագոյն արդիւնքներով աւարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կը տրուի աշխատանքի ուղղորդում եւ նիւթական աջակցութիւն՝ մասամբ հովանաւորելով մէկ տարուայ աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։

«Վերելք» ծրագրի Ա. փուլի ընթացքում շաբաթական 2 անգամ կազմակերպուելու են հետեւեալ դասընթացները.

1.- Գրագէտ ՑՎ-ի կազմում
2.- Փափուկ հմտութիւններ (Սոֆտ սկիլլս)
3.- Հարկային եւ աշխատանքային օրէնսդրութեան ուսումնասիրութիւն
4.- Գաղափարից՝ բիզնես (Ստարտուպ անդ ֆունդրաիսինգ)
5.- Բիզնես էթիկայ եւ հաղորդակցութիւն
6.- Մարդկային ռեսուրսների կառավարում
7.- Բիզնես մոդել ՑԱՆՎԱՍ
8.- Ղեկավարման մոդելներ եւ հմտութիւններ
9.- Մարքեթինգի հմտութիւններ
10.- Պրոեկտների կառավարում եւ մոնիթորինգ
11.- Ֆինանսական գրագիտութիւն
12. – Վաճառքի հմտութիւններ

Դասընթացներն անցկացուելու են լաւագոյն մասնագէտների կողմից, ովքեր կիրառելու են նորարական մօտեցումներ՝ իւրաքանչիւր մասնակցի համար ապահովելով ինչպէս անհատական, այնպէս էլ թիմային աշխատանք։

Եթէ դուք 21-35 տարեկան էք, ապա այս անվճար դասընթացները հենց ձեզ համար են։ Շտապէ՛ք գրանցուել այս ծրագրին, որը հնարաւորութիւն կը տայ աւելացնել ձեր մասնագիտական կարողութիւններն ու կ’օգնի ձեզ՝ ձեր կարիերայի առաջխաղացման գործում։

Ծրագրին կարող էք միանալ լրացնլելով ստորեւ տեղադրուած յայտադիմումը:

հտտպս://ֆորմս.գլե/Դյ8ԲՅտնյԴսջդՀԼաՄ8

2021 թուականում Արցախում յաջողուած «Վերելք» երիտասարդ ձեռներէցների պիլոտային ծրագիրը եւ ապա 2022 թուին Սիւնիքում նրա երկրորդ տարբերակը մեզ պարտաւորեցնում են այս ուղղութեամբ շարունակել գործունէութիւնը: Ականատես լինելով Արցախի հայաթափման արհաւիրքին, մեզ համար առաջնային նպատակ է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնի տեղահանուած արցախահայութեանը ՀՀ-ում պահելու եւ արտագաղթի հոսքերի դէմ դնելու:

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ

Comments are closed.