Հիտլերեան Գերմանիայում եթէ հեռուստատեսութիւն լինէր՝ տիպիկ Հայաստանի հիմիկուայ Հ1-ի նման կը լինէր․ Գեղամ Մանուկեան

Հանրային հեռուստատեսութիւնը որ տեսայ՝ հասկացայ, որ շատ դժուար աշխատանք ունենք անելու՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը «Դիմադրութիւն» շարժման աւտոերթի մեկնարկին։

«Հայաստանում միշտ էլ ազատութեան սահմանը հեռուստաընկերութիւնների ղեկավարներն են գծել, ոչ թէ կառավարութիւնն անձամբ, և այսպիսի տոտալ անբարոյ քարոզչութիւն չի եղել։ Հիտլերեան Գերմանիայում այն ժամանակ եթէ հեռուստատեսութիւն լինէր՝ տիպիկ Հայաստանի հիմիկուայ Հանրային հեռուստատեսութեան նման կը լինէր։ Ուղղակի ահաւոր է»,-ասաց Գեղամ Մանուկեանը։

«Սա արդէն մեր առօրեայի մաս է դարձել, երբ մեր հայրենակիցներից շատերը, եթէ նոյնիսկ զբաղուած են՝ աջակցութիւն յայտնելու համար ազդանշան են տալիս, մէկն առաջարկեց իրենց աւտոլուացման կայանում աւտոմեքենաները լուանալ, ամէն մէկը փորձում է ինչ-որ մի բանով աջակցել»,-ասաց Գեղամ Մանուկեանը։

Նա նշեց, որ մարզային այցերը ևս շարունակուելու են։

Leave a Comment

You must be logged in to post a comment.