«Հարեւանի քաղաքակրթութիւնը ոչնչացնելով կամ իւրացնելով ոչ նրա պատմութիւնը կը ջնջուի եւ ոչ էլ սեփականը կը ստեղծուի». Սամուէլ Կարապետեան

Ցաւում ենք, բայց այսօր ստիպուած ենք արձանագրել, որ դարերի ընթացքում արիւն-քրտինքով արարուած հայ մշակոյթի բազմաբնոյթ եւ մեծաքանակ յուշարձաններն առաւելապէս վտանգուած են ոչ միայն Թուրքիայում եւ կամ վերջինիս տուած դասերը լաւագոյնս սերտած՝ Ադրբեջանում, այլ անգամ քրիստոնեայ Վրաստանում: Այո, այդ երկրում այսօր բնաջնջւում են յունական, ռուսական, գերմանական եւ յատկապէս հայկական քաղաքակրթութիւնների ապացոյցները: Ի տարբերութիւն միւսների՝ հայ մշակոյթի յուշարձանների առկայութիւնը առաւել վտանգաւոր է նկատուել այն պարզ պատճառով, որ եթէ Վրաստանի մի շարք հատուածներում (Քարթլի, Կախեթ, Իմերեթ), այլ ազգերի նման, հայերը եկուորներ են, ապա հարաւային շրջաններում՝ բնիկներ: Հարեւան այդ երկրի տարածքում հայկական պատմական յուշարձանները միայն վերջին 10 տարիների ընթացքում ենթարկուել են համատարած եւ նպատակային աւերումների:

Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, խաչքարերի ու տապանաքարերի եւ վերջապէս՝ պատմութեան ամենաարժանահաւատ սկզբնաղբիւրների՝ վիմագրերի ոչնչացման մասին լուրերն այսօր արդէն հնչում են ոչ թէ իբրեւ ահազանգ կամ գոյժ, այլ՝ ամենասովորական ու առօրեայ իրադարձութիւն: Շուրջ երեք տասնեակ վրացականացուած եկեղեցիների եւ այլ շէնքերի որմերից ու գերեզմանաքարերի վրայից քերուած, ջնջուած կամ պարզապէս անհետացուած արձանագրութիւնների թիւն արդէն անցնում է 300-ի սահմանագիծը:

Հարեւանի քաղաքակրթութիւնը ոչնչացնելով կամ իւրացնելով ոչ նրա պատմութիւնը կը ջնջուի եւ ոչ էլ սեփականը կը ստեղծուի:

Սամուէլ Կարապետեան (1961-2020)

Յուշարձանագէտ, պատմաբան, բանահաւաք

«Հայոց ցեղասպանութիւն. Պատճառներ եւ դասեր», մաս 2, Երեւան, 1995, էջ 30

Leave a Comment

You must be logged in to post a comment.