Հայրենքի փրկութեան շարժում. Անյապաղ դադարեցնել կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման փորձերը
Նիկոլ Փաշինեանի ազգադաւ բռնապետական ռեժիմը, հոգեվարքի ցնցումների մէջ փորձելով երկարաձգել իր գոյութիւնը, բռնաճնշումներ է գործադրում Հայաստանի Հանրապետութեան այն համայնքների ղեկավարների եւ աւագանիների անդամների նկատմամբ, ովքեր հայրենադաւ ու ծախու ռեժիմի անյապաղ հրաժարականն են պահանջում:
Փաշինեանին եւ մարզերում գործող նրա մանկլաւիկներին, բռնակալի ապօրինի հրահանգներին հնազանդ եւ կամակատար դարձած որոշ ուժային կառոյցների զգուշացնում ենք. չյանդգնէ՛ք ահաբեկելով եւ ուժի սպառնալիքով լռեցնել համայնքների այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացնում իշխող խմբի եւ նրա վարչապետի ազգակործան քաղաքականութեան դէմ:
Պահանջում ենք անյապաղ դադարեցնել ստահոդ լուրերի տարածումն ու կեղտոտ շանտաժի միջոցով համայնքների ներկայացուցիչների վարկաբեկման դատապարտուած փորձերը:
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետութեան այն համայնքների ղեկավարներին, որոնք դեռ չեն միացել Փաշինեանի հրաժարականի համաժողովրդական պահանջին, գիտակցել հայրենիքի առջեւ իրենց քաղաքական ու քաղաքացիական պատասխանատուութիւնը եւ պահանջել ազգադաւ կառավարութեան հրաժարականը: Հայրենիքի փրկութեան շարժումը չի հանդուրժի ձեր նկատմամբ որեւէ սպառնալիք եւ բռնի ուժի կիրառում:
Հայրենքի փրկութեան շարժում