Հայկական Առևտրային Ցանց – Համահայկական Առևտրային Պալատի Գործադիր Խորհուրդի յայտարարութիւնը

Այս օրերին, մեր հայրենիքի նորօրեայ պատմութեան ամենափայլուն էջերից մէկն է կերտւում, մի էջ որ ամրագրելու է քաղաքացիական հասարակութեան զարգացումը և մեր ժողովրդի երկու հատուածների միասնութիւնը իր հայրենիքի շուրջ:

Մենք յոյս ունենք, որ համաժողովրդային շարժման բոլոր իղձերը տնտեսական ոլորտի հետ կապուած կը դառնան իրականութիւն: Յոյս ունենք նաև, որ առաջիկայում կառավարութեան բարեփոխումների ծրագիրը միտուած գործարար արդար մրցակցութեան և ներդրումային դաշտի բարելաւման կը լինի խորքային, համարձակ ու համապարփակ:

Շատ ժամանակ, վստահութիւն և առիթներ ենք կորցրել, հետևաբար, այս ժողովրդային շարժմանը և ապագայ կառավարութեանը մաղթում ենք արդիւնաւէտ ջանքեր: Անդրազգային հայկական գործարար ցանցը, որի կազմակերպմանն ուղղուած են մեր ջանքերը, աջալուրջ է լինելու անկասկած տնտեսական բարեփոխութիւնների՝ ոգիի և ծրագրերի կատարման ուղղութեամբ: Հայկական Առևտրային Ցանց – Համահայկական Առևտրային Պալատը, իր 12 երկրներում տարածուած անդամ կառոյցների միջոցով, յայտնում է իր լիակատար պատրաստակամութիւնը նոր թափով խթանելու Հայաստան, Սփիւռք և Հայաստան Միջազգային գործարար կապերի ամրապնդումը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.