«Հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու». Արցախի պաշտպանութեան նախարարութիւն

Յունիս 1ին Արցախի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարութեամբ մը ամփոփ տեղեկութիւն յայտնեց սահմանագիծին տեղի ունեցած հրադադարի խախտումներու մասին։ Յայտարարութեան մէջ կ՚ըսուի.

«Մայիսի 26-ից Յունիսի 1-ն ընկած ժամանակահատուածում արցախա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գօտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղութեամբ արձակել է աւելի քան 3500 կրակոց:

«Յատկանշական է, որ արձանագրուած խախտումներից 80-ը տեղի է ունեցել միայն մայիսի 31-ի լոյս Յունիսի 1-ի գիշերը, որի ընթացքում ադրբեջանական զինուժն արձակել է շուրջ 2350 կրակոց, որոնց մեծ մասը դիպուկահար հրացաններից և խոշոր տրամաչափի զինատեսակներից»,– նշուած է հաղորդագրութեան մէջ:

Դրա հետևանքով Յունիսի 1-ին, ժամը 07:30-ի սահմանում, Պաշտպանութեան Բանակի հարաւարևելեան ուղղութեամբ տեղակայուած զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասում հրազէնային մահացու վիրաւորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնուած Սիփան Սերժիկի Մելքոնեանը:

Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը, զօրակցութիւն յայտնելով զոհուած զինծառայողի ընտանիքի անդամներին, միաժամանակ յայտարարում է, որ հակառակորդի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքները լինելու են ցաւոտ»:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.