Կայ մէկ ճանապարհ և մէկ լուծում՝ ձևաւորել համաժողովրդական և համազգային դիմադրութիւն․ Իշխան Սաղաթելեան

«Քանի դեռ այս իշխանութիւնները գոյութիւն ունեն, Հայաստանի գլխին կախուած են նոր վտանգներ, նոր զիջումներ և նոր կորուստներ»,-լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցութեան անդամ Իշխան Սաղաթելեանը։

Իշխանութիւններին հեռացնելու նպատակով, ըստ Սաղաթելեանի, համատեղ պայքար է պէտք իրականացնել։

Մտահոգութիւնները՝ երկրի անվտանգային խնդիրների շուրջ, օրեցօր աւելանում են։

«Մտահոգութիւն չէ՞, որ թշնամին 41 քլմ. ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, մտահոգութիւն չէ՞, որ Գորիս-Կապան ճանապարհն այլևս նրանց հսկողութեան տակ է։ Այսինքն, արդեն «սովորական» է դարձել՝ անհետ կորածներ, զոհեր, մահեր, թշնամու ագրեսիա, ներխուժում։ Շարունակ մեր ժողովրդին այս իշխանութիւնները տրամադրում են պարտութեան։ Երկրում ստեղծել են մի մթնոլորտ, թէ սա «ճակատագիր է», այլ ելք չունենք, յատուկ մարդկանցով քարոզչութիւն են իրականացնում՝ ինչ ուզում են, եկէք հիմա տանք, թէ չէ՝ յետոյ աւելի ծանր կը լինի․․․»,- նշեց պատգամաւորը։

Նրա խօսքով՝ գործող ղեկավարութիւնն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան և հայ ժողովրդի շահերը։

«Կայ մէկ ճանապարհ և մէկ լուծում՝ ձևաւորել համաժողովրդական և համազգային դիմադրութիւն, այս իշխանութիւններին հեռացնելու պահանջը և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու պահանջը դարձնել համաժողովրդական և օր առաջ լուծել այս վիճակը։ Իւրաքանչիւր օրը կորուստ է մեր երկրից, ժողովրդից, պետականութիւնից»,- ընդգծեց Սաղաթելեանը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.