«Զօրքերի էական յետքաշում տեղի չի ունեցել»․ ի՞նչ իրավիճակ է Քարագլուխում

Փառուխ գիւղի հատուածում ռուս խաղաղապահների պահեստային ուժերի կենտրոնացման մասին լուրերը համապատասխանում են իրականութեանը։ JAMnews-ի հետ զրոյցում այս մասին յայտարարել է արցախցի քաղաքագէտ Տիգրան Գրիգորեանը։

Արցախում ռուսական խաղաղապահ զօրակազմի տելեգրամեան ալիքից էինք տեղեկացել, որ խաղաղապահ առաքելութեան հրամանատարութիւնը որոշել է պահեստային ուժեր կենտրոնացնել Փառուխ գիւղի հատուածում՝ ադրբեջանական զօրքի յետագայ յառաջխաղացումն արգելափակելու համար։

Արցախի տեղեկատուական շտաբի փոխանցմամբ՝ մարտի լոյս 29-ի գիշերը՝ մինչև առաւօտեան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրուել․

Ըստ շտաբի տարածած հաղորդագրութեան՝ ադրբեջանական զօրքերը շարունակում են մնալ Քարագլուխի՝ Փառուխին յարակից հատուածում ամրացուած նոյն յենակէտերում, իսկ Արցախի զինուած ուժերն իրականացնում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումներ։

«Շարունակական աշխատանքներ են տարւում ռուս խաղաղապահ զօրակազմի հրամանատարութեան հետ՝ նպատակաուղղուած ադրբեջանական հնարաւոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինուած ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն»,- ասուած է հաղորդագրութիւնում:

Նախօրէին ադրբեջանական կողմից նոր սադրանքների հաւանականութեան մասին նշել էր նաև Հայաստանի Անվտանգութեան խորհուրդը՝ ԼՂ-ի շուրջ ստեղծուած իրավիճակը գնահատելով «խիստ լարուած»․

Տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թոյլ չտալու համար Անվտանգութեան խորհուրդն անհրաժեշտ է համարում «միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը»։

Ռուսական կողմը պնդում է՝ Փառուխ բնակավայրը խաղաղապահների վերահսկողութեան տակ է, բացի այդ՝ գիւղում պահեստային ուժեր են կենտրոնացուելու։ Այսօր նման տեղեկութիւն է տարածուել խաղաղապահ զօրակազմի տելեգրամեան էջում, որին կցուել են և լուսանկարներ։

Արցախի նախագահի գրասենեակը տեղեկացնում է, որ Արցախի ԶՈՒ և ռուսական խաղաղապահ զօրակազմի միջոցով, ինչպէս նաև դիւանագիտական հնարաւոր մեխանիզմներով «շարունակւում են գործադրուել բոլոր ջանքերը խաղաղութիւն ապահովելու և շփման գծի արևելեան հատուածից ադրբեջանական զօրքերին ելման դիրքեր վերադարձնելու համար»:

Leave a Comment

You must be logged in to post a comment.