Զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարները պէտք է լինեն ազնիւ ու հրաժարական տան. Կիրոյ Մանոյեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ Կիրոյ Մանոյեան հետեւեալ գրառումը կատարած է ֆէսպուքեան իր էջին վրայ.

Եթէ ճիշդ է որ «բոլորս դաւաճանել ենք» (ոնց որ զրպարտում է Արայիկ Հարութիւնեանը), «բոլորս» չենք կարող «հրաժարական տալ», որովհետեւ դա նշանակում է հրաժարուել Երկրում ապրելուց (ուրիշ բան չունենք որից կարող ենք հրաժարուել) … Բայց, զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարները պէտք է լինեն ազնիւ ու հրաժարական տան, հնարաւորութիւն տալով ուրիշների (թէկուզ իրենց կուսակցութիւններից)՝ համախմբելով համազգային ամբողջ ներուժը՝ կացութիւնը փոխելու։

Զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարները պէտք է ունենան այնքան արժանապատուություն, որ իրենց անընդունելի քայլերը արդարացնելու համար՝ չփորձեն մեղադրել բոլորին ու բոլորիս։ Եթէ անկեղծ են որ խոնարհւում են մեր նահատակների յիշատակի առաջ, նրանք այդ խոնարհած ձեւով էլ պէտք է իրենց պաշտօններից հրաժարուեն։ Կապիտուլացիոն յայտարարութիւն/համաձայնագիրը ստորագրած անձը չի կարող այն փոխելու ուղղութեամբ աշխատել. առաւել՝ չի կարելի նրան վստահել որ սրանից յետոյ կայանալիք բանակցութիւններում ինք կարող է հայոց ազգային-պետական շահը ադեկվատ ձեւով ներկայացնել ու պաշտպանել։

Leave a Comment

You must be logged in to post a comment.