Երբ վերադառնանք մեր հաւատքին, նորից կ’ունենանք Արցախը․ Տէր Յովհաննէս

Մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը՝ Արցախը․ երբ վերադառնանք մեր հաւատքին, մեր Աստծուն, նորից կ’ունենանք Արցախը։
Այս մասին «Հայեացքն Արցախին» հաղորդման ժամանակ յայտարարել է Դադիվանքի նախկին վանահայր Տէր Յովհաննէսը։

«Մեր կամքին հակառակ մարդիկ գործեցին, մեր թիկունքում հակառակը գործեցին: Մենք Արցախից չենք հեռացել, այսօր էլ մենք Արցախը մեր մէջ պահում ենք։

Արցախը մերն է, Արցախը դրախտավայր է, մեր հայրենիքը Հայաստանն է, մեր ծննդավայրը՝ Արցախը, մենք պիտի վերադառնանք մեր ծննդավայրը․ դա լինելու է, վստահ եմ», ասել է նա։

«Մեծ քառատօն է լինելու։ Այսօր մենք ուրիշներին ենք մեղադրում, որ ինչու հայաթափուեց Արցախը, բայց մենք մեզնից պէտք է սկսենք, մաքառուենք։
2020-ին, երբ որ գրաւեցին Արցախի մեծ մասը, մենք չհամախմբուեցինք։ Ես կարծում էի՝ եկեղեցիները լեփ-լեցուն կը լինէին հաւատացեալներով։ Բայց մինչեւ վերջին օրը մարդիկ անտարբեր, հաւատքից հեռացած էին եւ պատասխանը դրա ստացանք մենք։

Պէտք է ամբողջ հայ ժողովուրդը ապաշխարի, դարձի գայ, դրանից յետոյ կ’ունենանք Արցախը եւ ես տեսնում եմ դա», ասել է վանահայրը։

Comments are closed.