Դաշնակցութիւնը անպաշտօն և լրջագոյն դիւանագիտութիւն, ուժ է`ի նպաստ հայ ժողորդի

Հայաստանի մէջ Դաշնակցութեան դերի, ծրագրային և գաղափարական առաջնահերթութիւններու մասին Yerkir.am-ը զրուցած է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսայի հայկական կազմակերպութիւններու համակարգող խորհուրդի համանախագահ Մուրատ Փափազեանի հետ:

– Պարոն Փափազեան, որպէս Սփիւռքում և Հայաստանում քաղաքական փորձ ունեցող կուսակցական, ինչպէ՞ս էք գնահատում Դաշնակցութեան դերն ապագայ Հայաստանում:

– Դաշնակցութիւնը լաւագոյն ուժն է, որը կարող է միաւորել Հայաստանն ու Սփիւռքը դէպի Հայաստանի հզօրացում: Դաշնակցութիւնն իր պատմութեան ամբողջ ընթացքում միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը: Երբ երկիրը սովետական բռնատիրութեան տակ էր, լինելով Հայաստանի անկախութեան զինուորը, Դաշնակցութիւնը միակ ուժն էր, որ երազում էր հայ ժողովրդի փայլուն ապագայի մասին: Դժբախտաբար, ծայրահեղ հակադաշնակցական և էժանագին սովետական քարոզչութիւնը հասել է իր նպատակին: Ցաւօք, պէտք է ընդունել, որ մենք չենք յաջողել Հայաստանի ժողովրդին ՀՅԴ-ի իրական պատկերը փոխանցելու հարցում, սակայն ուշ չէ:

-Ի՞նչ պէտք է անել այդ ուղղութեամբ:

– Այսօր, երբ Հայաստանը դարձել է անկախ պետութիւն, և որպէս առաջնահերթութիւն` պէտք է բարձրացնել պետականութեան հզօրութիւնը, Դաշնակցութիւնը միասնականութեան պատգամ է հղում բոլորին: Միասնական ու պատասխանատու ուժը նշանակալի իմաստ ունի մեր ժողովրդի համար, յատկապէս այն դէպքում, երբ անվտանգութեան լուրջ մտահոգութիւններ կան: Չկարծենք, որ Թուրքիան ու Ատրպէյճանը հրաժարուել են իրենց պատերազմական ոճը գործադրել Հայաստանի, Արցախի և Սփիւռքի դէմ:

– Ձեր կարծիքով` տեսանելի ապագայում որո՞նք պէտք է լինեն ՀՅԴ ծրագրային և գաղափարական առաջնահերթութիւնները:

– Դաշնակցութիւնը` աշխարհի աւելի քան 30 երկրներում իր ներկայութեամբ, Հայ Դատի իր յանձնախմբերի և գրասենեակների միջոցով, իր տասնեակ հազարաւոր աշխոյժ անդամներով, հաւատարիմ երիտասարդական շարքերով, ազդեցիկ համակիրներով, այն ուժն է, որի կարիքը ժողովուրդն ունի: Համահայկական բնոյթ ունեցող Դաշնակցութիւնը` իր ներքին փայլուն ռեսուրսներով և արտաքին լայն լծակներով ու կապերով, անպաշտօն և լրջագոյն դիւանագիտութիւն, ուժ է` ի նպաստ հայ ժողորդի շահերի:

Այսօր, ժողովրդի կամքի շնորհիվ, ժողովրդական շարժման հետևանքով նոր սկիզբ է որդեգրուել: Լիովին յարգելով ժողովրդի` փոփոխութեան ուղղութեամբ յոյսերը, միասին վերանայենք Դաշնակցութեան մասին հին և սխալ գաղափարները: Հաւատանք նորին և ճիշ՚դին` մի կողմ դնելով կեղտոտ, օտար ուժերի կողմից դեռևս հին ժամանակներից ՀՅԴ-ի դեմ տարուող քաղաքականութիւնը: Հարգենք նոր սկզբի գաղափարը` դեկտեմբերի 9-ին քուէարկելով ՀՅԴ-ի կողմից առաջադրուած թեկնածուների օգտին:

Leave a Comment

You must be logged in to post a comment.