Արցախի Հանրապետութեան ազգային ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Պատմական իրողութիւնների այսկերպ աղաւաղումը և նման մեթոդներով հակամարտութեան էութեան խեղաթիւրումը համարում ենք հակամարտութեան խաղաղ կարգաւորման խաթարմանն ուղղուած քայլ. Արցախի ԱԺ

«2021 թուականի յուլիսի 10-ին Բաքւում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների օկուպացուած տարածքներ այցի կապակցութեամբ Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ պատերազմից յետոյ միջազգային իրաւունքի և, մասնաւորապէս, միջազգային հումանիտար իրաւունքի ոտնահարմամբ շարունակւում են թշնամական գործողութիւնները հայկական պատմական, մշակութային և հոգևոր արժէքների հանդէպ:

Եւ այս ամէնը ոչ միայն չի դատապարտւում միջազգային կառոյցների և առանձին երկրների կողմից, այլև կատարւում է հակառակը. պաշտօնական Բաքուն ոչ մի ջանք չի խնայում այդ նոյն կառոյցների ու երկրների ներկայացուցիչներին մասնակից և յանցակից դարձնել իր զաւթողական ու հակամարդկային գործողութիւններին: Այս խորապատկերի վրայ պէտք է դիտարկել նաև 2021թ. յուլիսի 10-ին ադրբեջանական իշխանութիւնների կողմից Բաքւում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագիտական առաքելութիւնների ներկայացուցիչների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետութեան օկուպացուած տարածքներ, այդ թւում՝ բեմականացուած նկարահանումները Շուշիում:

Խստօրէն դատապարտում ենք նմանօրինակ գործելաոճը: Դրանով Ադրբեջանը փորձում է Արցախի Հանրապետութեան նկատմամբ ագրեսիւ զաւթողական ծրագրի իրագործման աջակիցների շրջանակ ձևաւորել: 44-օրեայ պատերազմի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայիև

Leave a Comment

You must be logged in to post a comment.