Արցախի անկախութեան ճանաչումը կարևոր քայլ կը լինի այս պատերազմական ժամանակաշրջանում

Ամէն օր խախտւում են մարդու իրաւունքները, խախտւում է հրադադարի մասին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնը: Սա արձանագրել են Ֆրանսայից ժամանած պատգամաւորները:

Ստեղծուած իրավիճակից ելք տեսնում են Արցախի անկախութեան ճանաչումը, որն ըստ նրանց, թոյլ կը տայ կոնկրետ բանակցութիւներ սկսել ու կառուցել Արցախի ապագան:

Պատուիրակութիւնը փաստում է միջազգային հանրութիւնը կոյր է ձեւանում, այդպիսով օգնելով ադրեբջանա-թուրքական միութեանը:

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ-Տէր Խաչատուրեանը կարեւորում է այս օրերին Հայաստանի հանդէպ Ֆրանսայի բարեկամական վերաբերմունքը եւ յոյս յայտնում, որ այն կը նպաստի Արցախի անկախութեան ճանաչմանը:

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնեանի տեսանիւթում:

Leave a Comment

You must be logged in to post a comment.