«Ատրպէյճանի նախագահը հնչեցրել է արցախահայերի տեղահանման եւ ցեղասպանութեան ծրագիրը. Դաւիթ Բաբայեան

«Ատրպէյճանի նախագահը հնչեցրել է արցախահայութեան տեղահանման եւ ցեղասպանութեան ծրագիրը», այս մասին յայտնած է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերու նախարար Դաւիթ Բաբայեանը՝ NEWS.am-ի թղթակիցին խնդրանքով մեկնաբանելով Ալիեւի կատարած վերջին յայտարարութիւնները այն մասին, որ Ղարաբաղի այն բնակիչները, որոնք չեն փափաքիր Ատրպէյճանի քաղաքացիներ դառնալ, կրնան «բնակութեան այլ վայր ընտրել իրենց համար»։

«Հարցն այն է, թե ինչ նպատակ է նա դնում իր առջեւ։ Ատրպէյճանի նախագահը յստակ եւ բացայայտ յայտարարեց, որ գլխաւոր նպատակը Արցախը կուլ տալն է, եւ նրանք, ովքեր համաձայն չեն, կարող են հեռանալ։ Մենք գիտենք, որ նրանք մի քանի հազար մարդկանց ցուցակներ ունեն, որոնց մտադիր են գնդակահարել, սա մենք հաստատ գիտենք։ Բնականաբար, բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը՝ 99,9 տոկոսը, կը հեռանայ Արցախից, եթէ, ի հարկէ, յանկարծ այն յայտնուի Ատրպէյճանի կազմում։ Ոչ ոք այստեղ չի մնայ։ Այսինքն՝ Ալիեւը հնչեցրել է հայերի տեղահանման եւ ցեղասպանութեան ծրագիրը։ Այլ բան է, թէ ինչպէս է նա հասնելու դրան եւ ում հետ է խօսելու այս թեմաներով։ Ես կարծում եմ, որ արցախեան պետականութեան ապամոնտաժման թեմայով նրա հետ հազիւ թէ Արցախից որեւէ մէկը խօսի։ Եւ մենք պէտք է հնարաւորինս անկեղծ լինենք ինքներս մեզ եւ աշխարհի հետ։ Ահա թէ ինչ է սպասւում մեզ։ Մենք շատ ենք ափսոսում, որ համաշխարհային հանրութիւնը այդպէս էլ համր մնաց Ալիեւի այդ մարդատեաց արտայայտութիւնների հանդէպ»,- նշել է նախարարը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.