«Այն, ինչ անում է իշխանութիւնը ոչ միայն իր պարտականութիւնից շեղուել է, այլ նաեւ օրակարգից». Մինասեան

Ազգային ժողովում իշխանութիւնն ու ընդդիմութիւնն ընդհանուր յայտարարի են եկել Սիւնիքում տիրող իրավիճակի շուրջ քննարկումներ կազմակերպել խորհրդարանում ԱԱԾ տնօրէնի, ԱԳ նախարարի, գլխաւոր դատախազի, ՊԵԿ նախագահի եւ պատկան այլ մարմինների ղեկավարների մասնակցութեամբ։ Այս մասին ԱԺ-ում այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում նշեց «Հայաստան» խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը։

«Երէկ մենք «Հայաստան» խմբակցութեան անունից գրութիւնն ուղարկել ենք, որտեղ մատնանշել ենք կարեւորութիւնը, հրատապութիւնը եւ հարցերի մի խումբ, որոնք վերաբերում է անվտանգութեանը, պաշտպանուածութեանը, տնտեսական բաղադրիչին, մարդու իրաւունքների խախտումներին եւ առաջարկել ենք, որ ներկայ գտնուեն առաջին դէմքերի մակարդակով պաշտպանութեան նախարարը, ԱԳ նախարարը ԱԱԾ տնօրէնը, գլխաւոր դատախազը, մարդու իրաւունքների պաշտպանն ու ՊԵԿ նախագահը: Շատ կարեւոր է, որ մենք լիարժէքօրէն ստանանք տեղեկատուութիւն: Հնարաւոր է, որ այստեղ պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետեւաբար մենք պատրաստ ենք բաց կամ փակ քննարկման»,- ասաց նա՝ յաւելելով, որ ըստ էութեան, այդ տարածքում մենք կորցրել ենք Հայաստանի ինքնիշխանութիւնը:

Արծուիկ Մինասեանը տեղեկացրեց, որ իրենց գրութեանը ԱԺ ղեկավարութեան կողմից ընթացք է տրուել, որոշուել է, որ լինելու է փակ քննարկում, փորձելու են անել այնպէս, որ առաջին դէմքերը ներկայ լինեն քննարկմանը»,- ասաց նա:

Պատգամաւորի փոխանցմամբ՝ այժմ քննարկւում է քննարկումը կազմակերպելու օրուայ եւ ժամի հարցը։

https://youtu.be/hW7_QoPl1m0

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.