ԱԺ այգում լուսաձայնային նռնակներ են շարուած. ճաղերից մի քանի մեթր այն կողմ հանրահաւաքի մասնակիցներն են

Մարտ 3ին, Երևանում` Բաղրամեան պողոտայում ընթանում է «Հայրենիքի փրկութեան շարժման» հանրահաւաքը:
ԱԺ պատշգամբներում դիպուկահարներ են  կանգնած,  Ազգային ժողովի  այգում բակում լուսաձայնային նռնակներ  են շարուած:  Այդ  նռնակները տեղադրուած  են մայթը  ԱԺ  այգուց բաժանող հատուածին բաւական մօտ` այգու ներսում: Թէև  դրանք ճաղավանդակներից  ներս  են, բայց մայթին մօտ են, հեըևաբար` նաև հանրահաւաքների մասնակիցներից մի քանի մեթր  այն կողմ:
Մեր թղթակիցը  լուսանկարները նկարել է մայթից: Բազմաթիվ ոստիկաններ վահաններով կանգնած  են բաղրամյան պողոտայում: Կան նաև ոստիկանական մեքենաներ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.