2018-ի Մոնտիալ. Հայաստանի Հաւաքականը Սկսաւ Նախապատրաստուելու

Ինչպէս ծանօթ է, 26 մարտին Երեւանի մէջ տեղի պիտի ունենայ Հայաստան – Ղազախստան մրցումը, որ կ՛իյնայ 2018-ի մոնտիալի զտումի մրցաշարքի ծիրին մէջ:

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը հաղորդեց, որ այս մրցումին համար նկատի առնուած են հետեւեալ մարզիկները, որոնք կը կատարեն իրենց հաւաքը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Ալաշկերտ), Անաթոլի Այվազով (Շիրակ) եւ Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լեւոն Հայրապետեան (Փայքան, Իրան), Հրայր Մկոյեան (Իսթիղլալ, Իրան), Վարազդատ Հարոյեան (Փատիտ, Իրան), Տարօն Ոսկանեան (Քարմիոթիսա, Կիպրոս), Յովհաննէս Համբարձումեան (Վարտար, Մակեդոնիա), Կամօ Յովհաննիսեան (Թորփետօ-Պելազ, Պիելոռուսիա), Կայէլ Անտոնեան (Վերիա, Յունաստան) եւ Արթուր Քարտաշեան (Փիւնիկ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Սթալ, Ուքրանիա), Հենրիխ Մխիթարեան (Մանչեսթըր Եունայթըտ, Անգլիա), Մարքոս Փիցելլի (Քսանթի, Յունաստան), Արազ Օզպիլիս (Պեշիքթաշ, Թուրքիա), Գէորգ Ղազարեան (Մարիթիմօ, Փորթուգալ), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ) եւ Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա), Ռուսլան Քորեան (Խապարովսք, Ռուսիա) եւ Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա):

Leave a Comment

You must be logged in to post a comment.